k] Սյունիք / Քաջարան
311

Քաջարանի թունելի կառուցման աշխատանքներին ընդառաջ Հայաստան է ներկրվել մասնագիտացված տեխնիկայի առաջին խմբաքանակը


Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում կապալառու կազմակերպությունն ակտիվորեն իրականացնում է անհրաժեշտ ռեսուրսների և մասնագիտացված տեխնիկայի մոբիլիզացում՝ թունելի փորման աշխատանքների մեկնարկին ընդառաջ։
Այս փուլում Քաջարանի հատվածում կատարվում են շինարարական բազայի նախապատրաստման աշխատանքներ։ Զուգահեռաբար Հայաստան է ներկրվում ստորգետնյա հորատման և թունելաշինության համար նախատեսված մասնագիտացված տեխնիկան։ Տեխնիկական միջոցների առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Հայաստան։
Նշված քայլերը վկայում են ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային այս ծրագրի գործնական փուլի առաջընթացի մասին։
Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է 7,2կմ ընդհանուր երկարությամբ Քաջարանի թունելի, ինչպես նաև մոտ 4կմ ընդհանուր երկարությամբ հարակից ճանապարհների կառուցում: 
Թունելը նախագծվել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այն ապահովված կլինի լուսավորության‚ օդափոխության‚ հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Քաջարանի թունելի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի շուրջ 14կմ-ով‚ և 50կմ-ժամ արագության փոխարեն վարորդները կերթևեկեն միջինը 80կմ-ժամ արագությամբ։
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից։ 
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր