k] Սյունիք
6

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում տրամադրելու համար | Syunik News


Հայաստանի մի շարք մարզերում 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասները մասնակիորեն փոխհատուցելու նպատակով հատկացվել է 1,2 մլրդ դրամ (մոտ 3,5 մլն դոլար՝ խմբ.)։ Աջակցությունը նախատեսված է գյուղատնտեսական գույքին, տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին և ջերմոցներին հասցված վնասների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։

Աջակցություն կստանան Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի շահառուները։

Նյութի աղբյուր՝ Syunik.News
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր