Սյունիքի մարզում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Ծավ–Շիշկերտ ճանապարհին իրականացվող միջին նորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ պետական բյուջեի միջոցներով։ Այն ընդգրկված է 2026 թվականի ճանապարհաշինական ծրագրում, որի շրջանակում հանրապետության տարբեր մարզերում այս փուլում նախատեսված է ընդհանուր 176.1 կմ ճանապարհների միջին նորոգում։
Ինչպես հայտնում է «Կապանի ՃՇՇ» ընկերությունը, «Ծավ–Շիշկերտ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին»։
Ճանապարհահատվածի նորոգումը կարևոր նշանակություն ունի բնակավայրերի միջև հաղորդակցության բարելավման, երթևեկության հարմարավետության և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։
Աշխատանքների ավարտը ևս մեկ քայլ կլինի Սյունիքի մարզի ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ։



















