Մեկնարկել և լայն թափով շարունակվում են Սիսիան քաղաքի Իսրայել Օրի փողոցի 5, 7 և 9 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները։
Ներկայումս նշված հատվածներում իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Աշխատանքների ավարտից հետո տարածքները կունենան բարեկարգ ու արդիական տեսք՝ ապահովելով երթևեկության առավել անվտանգ և հարմարավետ պայմաններ։
Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նույն ծրագրով հիմնանորոգվում են նաև Որոտան փողոցի 4ա և 4բ, ինչպես նաև Խանջյան փողոցի թիվ 1, 3, 5 և 7 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքները։














