Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Արարատի մարզում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908 խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996 քմ և աղբոտվել՝ 246 քմ տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։
Տեսչական մարմինը, հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը, առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։














