Սյունիք / Կապան
5 638

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ Սյունիքի մարզպետի որոշմամբ


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.


«2022 թվականի մարտի 15-ից Կոստանդին Ղրդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից»:


Ռոբերտ Ղուկասյանի մարտի 15-ի որոշմամբ Արա Ներսիսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից:


Նրա՝ մարտի 15-ի մեկ այլ որոշման համաձայն՝ Կարեն Բալայանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական:



Ռոբերտ Ղուկասյանի մարտի 15-ին ևս մեկ որոշում է ստորարել, որում ասվում է.


«2022 թվականի մարտի 16-ից Արմինե Ավագյանին ազատել Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից՝ նշանակելով Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնում»:

Նշվում է, որ Արմինե Ավագյանը կկատարի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մամուլի քարտուղարի պարտականությունները:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր