k] Գորիս
14

«Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձը


ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձ։

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ հիմնարկի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողը տեսահսկման համակարգի միջոցով նկատել է, որ արտաքին տարածքից փաթեթ է նետվում խցերից մեկի ուղղությամբ։

Ծառայողներն անմիջապես զննել են տարածքը՝ միաժամանակ հսկողություն սահմանելով տվյալ խցի ներսում։

Զննության արդյունքում արգելագոտու տարածքում հայտնաբերվել է մեկ փաթեթ, իսկ մյուսը՝ խցի պատուհանագոգի արտաքին հատվածում։ Փաթեթներում եղել են 8 բջջային հեռախոս, հեռախոսի 4 պատյան, 2 զույգ ականջակալ և լիցքավորման լար։

Բացի այդ՝ խցում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ևս 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Նյութի աղբյուր՝ Lurer.com
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր