Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում մոտ 450մ երկարությամբ թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են։ Մյուս՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը նույնպես ընթացքի մեջ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Քաջարան-Ագարան 32կմ ճանապարհահատվածում իրականացվում են նաև արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցման և այլ աշխատանքներ։
Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։













