Սիսիան
11

Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բախվել են 45-ամյա Ալիկ Հ․-ի վարած «Opel Zafira» և 29-ամյա Վուրգ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևոր՝ 37-ամյա Արևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, ապա սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ պարզվում են վթարի հանգամանքները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Նյութի աղբյուր՝ Lurer.com
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր