Սյունիք
1 705

Սյունիքում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ


Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Դ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Համլետ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու  Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սպարտակ Մելքոնյանը և Ասքանազ Շահինյանը։


Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։


Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի                                                    


Ծանուցում.   Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա                            մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`  դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր՝ © SHAMSHYAN.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր