Iravaban.net-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի մասին է, որը վերաբերում է առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերին։
«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։













