Սյունիք / Կապան
2 037

Կապանում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի


Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող հողամասի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի համալիր վերակառուցման և արդիականացման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Որոշման ընդունումը պայմանավորված է Սյունիքի մարզկենտրոնում արդիական և միջազգային մրցումային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ և ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտությամբ: 

Նախատեսվող աշխատանքների արդյունքում կստեղծվեն մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման, միջազգային ու հանրապետական մարզական միջոցառումների անցկացման, բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացման և առողջ ապրելակերպի խթանման նախադրյալներ: Մարզադաշտը նախատեսվում է համապատասխանեցնել ժամանակակից տեխնիկական, անվտանգության, մատչելիության և միջազգային մրցումային պահանջներին։ Ակնկալվում է, որ նոր ենթակառուցվածքը պայմաններ կստեղծի նաև զանգվածային մարզական ու մշակութային միջոցառումների կազմակերպման համար։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր