Տաթև
251

Հարժիսում այս տարի կոյուղագիծ կկառուցվի


Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը Հարժիսում հանդիպեց բնակիչների հետ և քննարկեց գյուղին առնչվող մի շարք հարցեր։ Ներկաներն առաջարկեցին ֆոնդային հողերից նոր ընտանիքներին հողատարածք տրամադրել։ Առաջարկն ընդունվեց և որոշվեց մոտ ժամանակներում հարցը քննարկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ և ընթացք տալ։ Հանդիպմանը բարձրացվեցին նաև ճանապարհների բարեկարգման, գազամատակարարման, կոյուղագծի կառուցման, տրանսպորտի հետ կապված այլ հարցեր։ Սամվել Լալայանը տեղեկացրեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերից մեկն էլ ուղղված է Հարժիսի կոյուղագծի կառուցմանը, որի համար նախատեսված է 70 մլն դրամ։ Վերջինս տեղեկացրեց նաև, որ մոտ օրերս կմեկնարկեն էլեկտրաէներգիայի մատակարարման, վառված լուսատուների փոխման, ճանապարհների փոսալցման աշխատանքները։

Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր