Տաթև
364

Փրկարարներն Աղվանի-Տաթև ճանապարհին արգելափակումից դուրս են բերել բեռնատարը


Մարտի 17-ին՝ ժամը 09։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից SYUNIK.INFO-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Volvo մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Շ․) արգելափակվել է ցեխակույտի մեջ։

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել բեռնատարը:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր