Տաթև
1 660

Ճանապարհը գրունտավոյ է, մասնագետներն աշխատում են, մինչեւ առավոտ երթեւեկությունը կարգավորված կլինի. Տաթեւի համայնքապետ


Ճանապարհային շինարարներն աշխատում են Տաթեւ գյուղից Սատանի կամուրջ տանող ճանապարհի քանդված հատվածի վերականգնման ուղղությամբ, մինչեւ առավոտ երթեւեկությունը կարգավորված կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։


«Այդ ճանապարհահատվածը գրունտավոյ է, դրա համար էլ երթեւեկությունը ծանրաբեռնվել էր»,– ասաց Սամվել Լալայանը։



Նրա խոսքով՝ ճանապարհի չասֆալտապատված հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։


«Այդ մեքենաները կարողանում են Կապանից մինչեւ Տաթեւ, կամ էլ Սատանի կամուրջ իջնել, բայց բարձրանալը խնդիր է առաջացնում, մասնագետներն աշխատում են, երթեւեկությունը կարգավորվում է, մեքենաները կամաց–կամաց շարժվում են»,– ասաց նա։


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 07։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթեւ գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձեւ դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Փրկարարները քարշակման միջոցով դուրս էին բերել 10 ԻԻՀ եւ 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ: Ժամը 16:33-ի դրությամբ Տաթեւ-Սատանի կամուրջ ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր:


ԱԻՆ–ի հաղորդմամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 01:13-ից Տաթեւ-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: Ժամը 18։20–ի դրությամբ, Մ-2-Աղվանի-Տաթեւ-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթեւեկությունը կազմակերպվում է պարբերաբար ընդհատումներով եւ որոշակի սահմանափակումներով։ Նշված հատվածում կա 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա։


News.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր