Տաթև
445

Տաթև համայնքի ՏԻՄ ընտրությունները կեղծվե՞լ են. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին


Գլխավոր դատախազություն հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 2021 թվականին կայացված  տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի թիվ 34 ընտրատարածքում կեղծվել են։

Այսպես՝ մի կողմից նշված տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը անվավեր է ճանաչել քվեաթերթիկներում կատարված նշումները, մյուս կողմից վավեր է ճանաչել նույն նշումներով քվեաթերթիկներում կատարված նշումները՝ հօգուտ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության, ինչն էլ ընտրված ճանաչվելու իրավունքից զրկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված՝ համապատասխան ձայներ հավաքած թեկնածուներից մեկին ։


ՄԻՊ ՀԿ.

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր