Սիսիան
874

ՃՏՊ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ


Օգոստոսի 8-ին` ժամը 20։35-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են Honda մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1989 թ.) և Ford մակնիշի բեռնատար (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1959 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա. Բ.-ի դին դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ ուղևորներ Ս. Բ.-ն (ծնված 1963 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր