Սիսիան
2 999

Սիսիանի գազալցակայանից գողություն կատարած երիտասարդներից մեկի մոտ թմրանյութ էլ կար. տեսանյութ


Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը, օգտվելով Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի դուռը բաց լինելու հանգամանքից, սեղանի վրայից գողացել էր մոտ 190 000 դրամ:

Ոստիկանությունից SYUNIK.INFO-ին հայտնում են, որ Սիսիանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են 27 և 30 տարեկան երեք երիտասարդներ:

Իրականացված միջոցառումների շնորհիվ հաղորդումից կես ժամ անց Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում երիտասարդները հայտնաբերվեցին, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժին:

Խուզարկությամբ 30-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվեց 0,15 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգված: Բաժնում նա խոստովանեց, որ ինքն է գազալցակայանի դրամարկղից գողացել փողը:

30-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:

Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր