Սիսիան / Քաջարան
692

Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականցվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ


Նոյեմբերի 15-27-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։

Իշխանասար-Նորավան-Աղիտու-Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։ Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր