Սիսիան
7 256

Համածառայակցի արձակած կրակոցից մահացած զինվորը Սյունիքի մարզից է



Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած շարքային 20-ամյա Վահե Հովսեփյանը Սյունիքի մարզի Բալաք բնակավայրից է։ Տեղեկությունը Syunik.info-ին հայտնել են Սիսիանի համայնքապետարանից։

Վահեն 2023 թվականի հուլիս 12–ին պետք է զորացրվեր։

Վերջին տարիներին Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր