Սիսիան
6 023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Opel-ն ու Subaru-ն. վերջինիս վարորդը եղել է խմած, Opel-ի վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է. կան վիրավորներ, ճանապարհը երկկողմանի փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:


Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 188.2 կմ հատվածում բախվել են Մելիք Մելիքյանի վարած Subaru մակնիշի և Վահե Գևորգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վահե Աբգարյանն ու տեսուչ Նաիրի Վանյանը, քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:


Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:


Ժամանել են նույն վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանն ու դասակի հրամանատար Կարեն Օհանյանը:


Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:


Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել:


Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Subaru-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արծրուն Մարգարյանի ուղեկցությամբ տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վարորդ Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:


Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր