Սիսիան
5 868

Սյունիքում տրակտորը գլորվել է մոտակա ձորակը. վարորդը տեղում մահացել է


Հուլիսի 16-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1971 թ.) գլորվել է մոտակա ձորակը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:


Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տրակտորի խցիկից դուրս են բերել վարորդի դին և պատգարակով մոտեցրել (մոտ 80 մետր) շտապօգնության ավտոմեքենային:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր