Սիսիան / Տաթև
3 494

Մեկնարկել են Լծեն-Տաթև ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները. ֆոտոշարք


🚜Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհին մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են հողային պաստառի կառուցման, ճանապարհի պրոֆիլավորման և այլ աշխատանքներ։

📎Այս ճանապարհի ընդհանուր երկարությունը 19.9կմ է։ Այն վերակառուցվում է 2 կապալառու կազմակերպությունների՝ «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ների կողմից։ Տաթև-Լծեն 19.9կմ հատվածը վերակառուցելով՝ հնարավորություն է ստեղծվում շրջանցել Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ավտոճանապարհի 6կմ երկարությամբ ոլորանները։

📎Շինարարական աշխատանքներին այսօր հետևել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր