Սիսիան
7 177

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է


Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:


Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:


Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Ժամանել են նաև ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:


Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:


Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ ժամանեն նաև կայազորի քննչական վարչությունից, քանի որ տուժածների մեջ կան ՀՀ ՊՆ ծառայողներ:


Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:


Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Նյութի աղբյուր Shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր