Վերջին լուրեր:
Սիսիան քաղաքի տարածքում է գտնվում Հայաստանի տեսարժան վայրերից մեկը` Զորաց Քարերը, որը հայտնի է նաև Քարահունջ անվանմանբ: Բրոնզե դարի ժամանակաշրջանի այս վայրում տեղակայված են մեկը մյուսին հաջորդող քարեր, որոնցից շատերի վրա կան անցքեր:
Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով՝ ծածկված են քարաքոսերով։ Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։
Ենթադրվում է, որ այս վայրը այն ժամանակաշրջանի համար հանդիսացել է որպես աստղադիտարան:
Ներկայումս Քարահունջը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է։













