Վերջին լուրեր:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
<<2020թ. 44-օրյա պատերազմում զոհված Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 65 զինծառայողների հարազատներս պահանջում ենք Սիսիանի համայնքապետարանին, 65-օրյա ժամկետում իրականացնել պանթեոնի բարեկարգումը և շիրմաքարերի տեղադրումը>>։
21.05.2022թ.
Հիշեցնենք, որ Սիսիան համայնքի եղբայրական պանթեոնը միակն է ողջ հանրապետությունում, որ մինչ օրս 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների շիրմաքարերը տեղադրված չեն։



ԽՄԲ. հիշեցնենք, որ դեռ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Սիսիանի ավագանին 61 մլն 230 հազար դրամ էր տրամադրել Սիսիանի եղբայրական պանթեոնի վերակառուցման համար։













