Սիսիան
782

Նախատեսված փոփոխություններով Սիսիան համայնքի կազմում ներառվելու են մի շարք բնակավայրեր


ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նախօրեին Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում իրազեկման հանդիպումներ է իրականացրել։  
📍Բնակիչներին է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվող փոփոխությունները։
‼️«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով Սիսիան համայնքում ներառվելու են Սիսիան, Դաստակերտ քաղաքները և  Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ցղունի, Ույծ գյուղերը։


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր