Սիսիան
3 303

Տոլորսի ջրամբարում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին տարվա մեծ մասը գտնվում է ջրի մեջ. տեսանյութ


 Տոլորսի ջրամբարը արհեստական ջրամբար է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ. շահագործման է հանձնվել 1976 թվականին։
 Տոլորսի ջրամբարում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այն եզակիներից է, որ տարվա մեծ մասը գտնվում է ջրի մեջ։ 
Հին Տոլորս գյուղը 1970-ականներից մնացել է ջրամբարի տակ, բնակիչների համար մոտակայքում հիմնել են նոր բնակատեղիներ, տարածքում կանգուն է մնացել միայն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Ամեն տարի ջրամբարի ջուրը լցվում է՝ ծածկելով եկեղեցին, իսկ ամռան վերջին ջուրն իջնում է այնքան, որ եկեղեցի հնարավոր է մտնել ոտքով: 2020-ին ջրամբարում թունելի շինարարական աշխատանքների պատճառով օգոստոս-սեպտեմբերին ջուրը ստիպված պահպանում են մեկ մակարդակի վրա, որի արդյունքում էլ եկեղեցին կիսով չափ է ծածկվում:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր