Սիսիան
884

ԱԱԾ-ն եկել է, 3 բաժնի պետի տարել է. Սիսիանի համայնքապետի ԺՊ



Երեկ մենք գրել էինք, որ ԱԱԾ-ն մտել է Սիսիանի համայնքապետարան։ Մեր աղբյուրը հաղորդում էր, որ 2 կամ 3 բաժնի վարիչի են ձերբակալել։ 


Մենք տեղեկացանք, որ նրանց մեղադրում են կեղծ դիպլոմներ տալու մեջ։ 

Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱԱԾ-ն եղել է իրենց մոտ. «Հա, եկել են, մտել են, 3 բաժնի պետ տարել են, բայց թե ինչի համար` չգիտեմ»։

Նա նշեց, որ բաժնի պետերը հին աշխատակիցներ են։

Իսկ թե կոնկրետ ո՞ր բաժնի պետերին է տարել ԱԱԾ-ն, Հակոբջանյանը չպատասխանեց։


hraparak.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր