Մեղրի
4 007

Ավտովթար Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Toyota Vitz-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Երեկ՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Ֆ. Սարգսյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մեղրիի մաքսակետ-Երևան Մ-2 միջպետական ճանապարհի 14-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 61-ամյա Ս. Դավթյանի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենային:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է Մեղրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: 


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ազատյանի գլխավորությամբ:


 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 



Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի 

© shamshyan.com 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր