k] Մեղրի
1 311

Մեղրիի համայնքապետը ծեծել է իր աշխատակցին


Oragir.news-ի տեղեկություններով՝ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը ծեծել է իր աշխատակցին։ 

Դեպքը տեղի է ունեցել հենց համայնքապետի աշխատասենյակում, Զաքարյանը ծեծել է քաղաքաշինության բաժնի պետ Աբրահամ Սարգսյանին։

 Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Աբրահամ Սարգսյանը մեղրեցիների կողմից բնութագրվում է՝ որպես խաղաղ և հանգիստ բնավորության տեր մարդ։ 

Համայնքի ղեկավարի կինը, ով աշխատում է ֆինանսական բաժնում, անընդհատ կոնֆլիկտ է ունեցել Սարգսյանի հետ։

 Վերջինս փորձել է հաշտության եզր գտնել և խնդիրը ներկայացրել է համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանին։ 

Մեղրիում զարմացած են, որ համայնքապետը կարող էր բռունցքներին ազատություն տալ և Արտավազդ Սարգսյանի նման անձի վրա հարձակվել։ 

Կա տեղեկություն, որ Աբրահամ Սարգսյանին խնդրել են լռել կատարվածի մասին։ Համայնքապետը համառորեն չի պատասխանում զանգերին։

 Նյութի աղբյուր` ORAGIR.NEWS 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր