k] Մեղրի
5 058

Բացվել են Հյուսիս-Հարավի` Ագարակ Վարդանիձոր հատվածի մրցութային հայտերը


Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև հայտ ներկայացրած ընկերությունների լիազոր ներկայացուցիչներ։ 

✔️Նիստի ընթացքում բացվել են կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը։

Ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ հանձնաժողով անդամների կողմից կուսումնասիրվեն հայտերը՝ մրցութային փաստաթղթերը, տեխնիկական և ֆինանսական առաջարկների համապատասխանությունը մրցույթի պահանջներին։ 

✔️Հիշեցնենք, որ Տրանշ-4-ի նշված 32կմ ընդհանուր երկարությամբ երկու ճանապարհահատվածներում նախատեսված է կառուցել 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։ 

✔️Շինաշխատանքները ֆինանսավորվելու են Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր