k] Մեղրի
9 553

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց ու բախվել MAN բեռնատարին․ վիրավորը Toyota-ի վարորդի եղբայրն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գոռ Հ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 359 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Գոռ Դ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարին և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրու» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մեղրու թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 


Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ 


Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։


Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեղրու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։


Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդն ու վիրավոր ուղևորը հարազատ եղբայրներ են։ 


Լուսանկարները Յուրա Գաբրիելյանի

Նյութի աղբյուր` shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր