Վերջին լուրեր:
‼️Նորոգման հետ կապված՝ ճանապարհահատվածը պարբերաբար փակվում է
🛣Մեկնարկել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի–Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ338+100-կմ342+400 հատվածի (Մեղրիի լեռնանցք) միջին նորոգման աշխատանքները։
🔻Կապալառուն է «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը։
🔻Կատարվում են փոսերի նորոգման, հարթեցման և ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման աշխատանքներ:
🔻Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով։
🔻Աշխատանքների կատարման ընթացքում ճանապարհը 20-30 րոպեով պարբերաբար փակվում է։
📢Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:




Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ













