Մեղրի
9 065

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 պարսկական համարանիշներով ավտոմեքենաներն ու ԶԻԼ բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։


Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի տեսուչ Սարգիս Թումանյանը, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։


Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 


Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր