Վերջին լուրեր:
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 7-ին՝ ժամը 11։29-ին, ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Կարճեւան ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից Syunik.info-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անասնագոմում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13։55-ին։













