Մեղրի
3 671

Մեղրի քաղաքի 67-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Մեղրիի ոստիկանների բացահայտումը


Հունիսի 24-ինոստիկանությանՄեղրիի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մեղրի քաղաքի Օհանջանյան փողոցի 67-ամյա մի բնակիչտնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանները զննությամբ հողամասում հայտնաբերեցին կանեփի 95 բույս։
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր