Մեղրի
15 376

Սյունիքի մարզում ԱԺ պատգամավորի եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ, պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննիչ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին, ժամը 22։40-ի սահմաններում Մեղրիի մաքսատուն-Երևան Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով։


Այդ օրը նշված վայրում Ագարակ քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Սեյրան Զաքարյանը իր վարած Toyota Hilux մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։


Վթարի հետևանքով Ս. Զաքարյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Ագարակ քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Վարդան Վարդանյանն ու 16-ամյա Ռոբերտ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեղրու բժշկական կենտրոն։


Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի եղբոր որդին էր։ 


Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

Նյութի աղբյուր ` Shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր