Մեղրի
264

Սյունիքի մարզի 17-րդ առաջնության արագ շախմատի 2-րդ փուլի հաղթողը ֆիդեի վարպետ Վարդան Մովսիսյան է


Մայիսի 6-11֊ը շախմատային տոն էր Սիսիանի շախմատասերների համար, քանի որ տեղի ունեցավ ինչպես մարզի 23-րդ առաջնությունը, այնպես էլ արագ շախմատի 17-րդ առաջնության 2-րդ փուլը։
Հիշեցնենք, որ այս տարվանից սկսած Սյունիքի մարզի 17-րդ առաջնությունն իրականացվելու է 5 փուլով մարզի տարբեր քաղաքներում եւ հաղթող է ճանաչվելու մրցաշարերից լավագույն 3 արդյունք ցուցաբերած շախմատիստները։
Ներկա դրությամբ մրցաշարերն անց են կացվել Քաջարանում եւ Սիսիանում։
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի անձնակազմը շնորհակալություն է հայտնում Զանգեզուր Պղնձամոլիբդենային Կոմբինատին, Սիսիանի համայնքապետարանին եւ հատկապես ֆեդերացիայի նախագահ պարոն Վահե Հակոբյանին մրցաշարը բարձր մակարդակով անց կացնելու համար ցուցաբերած աջակցության համար։
Ցանկանում ենք հավելել, որ մարզի շախմատի առաջնությանը կոնկուրսից դուրս մասնակցում են նաեւ մարզում զինծառայություն իրականացնող շախմատիստները եւ արդեն երկրորդ տարին է, որ մրցաշարում լավագույն արդյուքն է ցուցաբերում Հայկ Երիցյանը։
Մրցաշարի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումից․


Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր