Մեղրի
2 681

Սյունիքում հայտնաբերել են 2021թ–ի օգոստոսից անհետ կորած տղամարդու դիակի մասունքները


Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանություն:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր