Մեղրի
7 826

Մեղրիում կրակել են 14-ամյա երեխայի վրա


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Մեղրիի ՏԲԿ»-ից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մեղրիի բաժին և հայտնել են, որ «աջ սրունքի ստորին երրորդականի օտար մարմին, օդապոմպային զենքի գնդակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ վիրավորը Սյունիք մարզի բնակիչ 14-ամյա Հրայր Ս.-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Մեղրիի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հրայր Ս.-ն Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում աջ ոտքի հետնամասում ցավ է զգացել և ժամը 17:00-ի սահմաններում նրան հայրը տեղափոխել է «Մեղրիի ՏԲԿ»։

Մեղրիի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայր Ս.-ի առողջությանը թեթև մարմնական վնասվածք է պատճառել Սյունիքի մարզի բնակիչ,15-ամյա Արտյոմ  Պ.-ն՝ իր հոր՝ 43-ամյա Սամվել Պ.-ին պատկանող օդաճնշիչ հրացանով և կրակոց է արձակել։

Ժամեր անց Սամվել Պ.-ն նշված հրացանով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և դրանք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։


Նյութի աղբյուր՝ shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր