Կապան
1 244

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ


Սեպտեմբերի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:

Կրակոցների արդյունքում տուժածներ չկան:


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր