Կապան / Տաթև
994

Քարաթափում Կապան-Տաթև ավտոճանապարհին. մայրուղին միակողմանի երթևեկելի է դարձել


Մարտի 30-ին՝ ժամը 09:40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:


  ‼️«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին Մ-2, Աղվանի-Տաթև, Մ-2 ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում՝ մոտ 2-3 խորանարդ մետր ծավալով։ 
🚗Այժմ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է։



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր