Կապան
3 654

Կապանում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթար․ Ինչպես են կուժն ու կուլան ջարդել 75-ամյա վարորդի վրա


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 10-ին Կապան-Առաջաձոր ավտոճանապարհինԱռաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 5 մետր բարձրությունից գլորվել գետը։ Ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ դասվար Թամարա Դավթյանըստացած մարմնական վնասվածքներից մահացել էրիսկ մյուս 22 ուղեւորներն ստացել էին տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:

Փորձագիտական եզրակացության հիման վրա վթարի ողջ մեղքը բարդվել է 75-ամյա վարորդ Լեռնիկ Գրիգորյանի վրաով Սյունիքի մարզի դատարանում հայտարարելովոր լիովին ընդունում է մեղքը եւ զղջում կատարվածի համարդատարանից խնդրել է արագացված եւ համաձայնեցված դատաքննություն ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման։


Լեռնիկ Գրիգորյանը տրանսպորտային ծառայություններ մատուցող «Լավ ընկեր» ՍՊ ընկերության վարորդն էր։ Ընկերությունը պատկանում է ոմն Վահիկ Համբարձումյանինով դատախազ Մարատ Հակոբյանի աներն է եւըստ մարզում շրջող լուրերիփեսայի հովանավորչությամբ էլ կուժն ու կուլան կոտրել է 75-ամյա վարորդի վրաԱյն պարագայումոր վթարված մեքենան տեխզննում անցած չի եղելիսկ փորձաքննությունը չի կարեւորել այդ փաստը։ Այսինքն՝ որքան Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում արդարության մասինայնքան ավելանում են սուբյեկտիվիզմն ու հովանավորչությունը։ Տուժող երեխաների ծնողներն ու մանկավարժներըկարեկցելով ամբաստանյալինդատարանում հայտարարել ենոր ոչ մի պահանջ չունեն վարորդիցորի կողքին պիտի այլ մարդիկ նստեին՝ ՍՊԸ ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր