Կապան
357

Վաղը Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է


Ամեն տարի մայիսի 14-ին Խոտանան գյուղի բնակիչները տոնում են իրենց բնակավայրի տոնը:  Այս մասին տեղեկանում ենք Սյունյաց թեմի ֆեյսբուքյան էջից։ 

Տոնի կապակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ մայիսի 14-ը հռչակվել է նաև Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցու (17-րդ դար) ուխտի օր:

Տոնի առթիվ Սյունյաց թեմը սիրով հրավիրում է բոլորիդ մասնակցելու նշյալ օրը՝ ժամը 11։00-ին, եկեղեցում մատուցվելիք ուխտի Սուրբ և Անմահ Պատարագին։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր