Կապան
5 438

Արտակարգ դեպք Կապանում․ կառուցվող շենքի բակից «ԴԵԴԱԼ» ՍՊԸ-ի 3 աշխատակիցներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 16 և 18 շենքերի միջնամասում գտնվող, նոր կառուցվող շենքի տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը և Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ձյութի հալեցման ընթացքում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև ինքնամարվել է:

Հրդեհից այրվածքներ են ստացել «ԴԵԴԱԼ» ՍՊ ընկերության աշխատակիցներ Հրաչ Շաքարյանը, Ալեն Միքայելյանը և Մուրադ Ստեփանյանը, ովքեր ժամը 11:16-ին հոսպիտալացվել են Կապանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասերները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Նյութի աղղբյուր՝ shamshyan.com

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+




Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր