Կապան
9 824

Կապանում ավտոբուսի վթարի հետևանքով կա մեկ զոհ. մանրամասներ


❗️Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզի Օխտարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը Նորաշենիկ-Կապան ճանապարհին վթարվել ու հայտնվել է ձորում։ 

Վթարի հետևանքով տուժած 24 հոգի տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։ 

Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի մահը։ 

Խնդրում ենք հետևել պաշտոնական լրատվությանը․ տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի։


Սյունիքի մարզպետարան


Թարմացում❗ Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:


Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:


Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար: 


Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:


ՀՀ առողջապահության նախարարություն

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր