Կապան
660

Կապանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել


Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սյունիք բնակավայրի վարչական տարածքում ոստիկանները կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խորանարդ մետր փայտանյութ, որի վերաբերյալ վարորդը՝ Արծվանիկ բնակավայրի 56-ամյա բնակիչ, ներկայացրել է ժամկետանց հաշիվ-ապրանքագիր: Նա խոստովանել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է 2 բոխի:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր