Կապան
6 220

Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Երեկ՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  

Ժամը 22։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վանյա Հ․-ն Աճանան բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանենքերում իր վարած Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վանյա Հ-ն և ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Միխաիլ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային  քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։





Լուսանկարները` Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր` shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր