Վերջին լուրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։43-ին։













